Թուրքիայում տեղի են ունենում իրադարձություններ, որ կարտացոլվեն երկրի նորագույն պատմության մեջ եթե ոչ գլխի, հաստատ էջի մակարդակով: Սկսվել է 2016-ի հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման ենթադրյալ մասնակիցների դատը: Մեղադրվում է 221 մարդ, նրանցից 50-ը գեներալիտետից են:
Մեր օրերում նավթի գները ցատկում են մեկ վեր, մեկ վար: Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը հիմա նույնպես աջակցում են ՕՊԵԿ-ի գաղափարը՝ սահմանափակել նավթի հանույթը մինչև 2018-ի մարտ՝ գինը բարձրացնելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման Բաքվի քաղաքականությունը սկսել է փլուզվել: Ադրբեջանի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ելույթ ունենալով՝ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման Ադրբեջանի դիրքերում որևէ փոփոխություն չկա: Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքներում երկրորդ ինքնահռչակ հայկական պետություն»:
Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը: Միջոցներ ունի, Բեռլինում ու Փարիզում պետության ղեկը մարդկանց ձեռքում է, ովքեր գիտակցում են իրավիճակի ողջ լրջությունը՝ գրում է Die Presse-ի մեկնաբան Օլիվեր Գրիմը:
Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Վեհափառի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը մայիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Իրականում արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի ժամանակ Մայր Աթոռ Սբ Էջմիածնին խորհրդատվություն է ապահովելու նշանավոր «ՄըքՔինզի» ընկերությունը:
Եթե հանկարծ համաժողովրդական սոցհարցում անցկացվի, որը փորձի պարզել, թե ովքեր են ներկա գերժողովրդավար, պետականակերտ, մտքով արի, վարքով բարի, ասկետ և ասպետ իշխանության պահապան հրեշտակները, ապա վստահաբար կունենանք այս պատկերը.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, մոտ ժամանակներս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական կարող է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Գահնապետյանը:
Որքան էլ շատերի համար անսպասելի էր, բայց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը փաստացի ուրվագծեցին խորհրդարանական ներկապնակի իրական կոնֆիգուրացիան։
2017 թ. մայիսի 19-ին Իրանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, և դրանք ճանաչվեցին ոչ միայն կայացած, այլև հստակ, «ավանդական» ելք ունեցան:
2017-ի ցուրտ գարունն ավարտվում է: Տեղ-տեղ դեռ անգամ ձյուն է տեղում, անձրևը, քամին ու կարկուտը օրվա օրակարգում են՝ եղանակները խառնվել են բնության ժամացույցով: Քաղաքական ժամացույցը կամաց դանդաղեցնում է պտույտը՝ հինգ տարի ոչ մի ընտրություն՝ համապետական մակարդակում:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...